Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատմության դասերից հետևություն չեք կարողանում անել

Պատմության դասերից հետևություն չեք կարողանում անել
30.09.2023 | 20:09

Բոլոր լրատվամիջոցները ուրախացած, իրար հերթ չտալով, թմբկահարում են, որ ՄԱԿ-ը դիտորդներ է ուղարկում Արցախ:

Հիմա էլ հայ չկա, ու գնում են, որ ի՞նչ անեն, ի՞նչ են դիտելու, ի՞նչ են գրանցելու: Մի տարի էր՝ Արցախը շրջափակման մեջ էր, հումանիտար օգնության կարիք ուներ, չդիտարկեցիք ու ցեղասպանություն նախապատրաստող Ադրբեջանին ոչինչ չարեցիք, հիմա գնում եք, որ ի՞նչ...

Չէի՞ք կարողանում գնալ, թուրքերը չէի՞ն թողնում ձեզ, ուրեմն ինքնալուծարվեք, էլ ի՞նչ ՄԱԿ...

Իսկ մերոնք էլ միայն լավ երթեր են անում, անկապ ցույցեր՝ հուզառատ ու պաթոսախառն, խեղճուկրակ և նվաստացած դիմումներ ուղարկում միազգային կառույցներ:

Նրանք էլ կարդում ու միայն հորդորում են թուրքերին:

Չհոգնեցի՞ք, այ ձեզ քաղաքական գործիչներ ասողների ինչն եմ ասել...

Սիրում եք, որ եվրայոնջաները «գույնզգույն կոնֆետներով» խաբեն ձեզ, պատմության դասերից հետևություն չեք կարողանում անել:

Այս ամենն իրականացնողներից է պետք ազատվել, բայց ոչ՝ նրանց միջոցով, որոնք ոգևորվել էին ու իշխանության բերել այս պատուհասներին և առայսօր ոչինչ չարեցին՝ բառիս բուն իմաստով:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ